• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բայդենն ու Ծինփինը կհանդիպեն

ByEditor

Nov 10, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, գրում է RT-ն։

«Բայդենը նոյեմբերի 14-ին Բալիում կհանդիպի Սի Ծինփինին», – ասել է նա։

Նշվում է, որ կողմերը մտադիր են քննարկել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության խորացումը, պատասխանատու մրցակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

Հոկտեմբերին Սի Ծինփինը ասել էր, որ Պեկինը և Վաշինգտոնը պետք է ամրապնդեն փոխգործակցությունն ու համագործակցությունը՝ աշխարհում կայունությունն ու որոշակիությունը բարձրացնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *