• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՆԱՏՕ-ն վերապատրաստման դասընթացներ կանցկացնի ադրբեջանական զինուժի համար

ByEditor

Nov 10, 2022

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը որոշել է Ադրբեջանի զինվորականների համար «Օպերատիվ մակարդակում ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատում» թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացնել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է Lenta. ru-ն։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի դասընթացը, որն անցկացվում է Բաքվի Ռազմական կառավարման ինստիտուտում, կտեւի մինչեւ նոյեմբերի 12-ը։

Զորավարժությունների ընթացքում տարբեր տիպի զորքերի ադրբեջանցի զինծառայողները ճեպազրույցներ են ստացել ՆԱՏՕ-ի և ռազմական համագործակցության, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքում գործողությունների պլանավորման, վերլուծության և գնահատման գործընթացների վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության հետ միասին սկսել է Agile Spirit 2023 միջազգային զորավարժությունների նախապատրաստումը: Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուսումնամարզական զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2023-ի ամռանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *