• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ակբա Բիզնես ակումբում ներկայացվել է, թե ինչպես բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը

ByEditor

Apr 3, 2024

Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում անձի բրենդավորման կարեւորությունը, կատարել փորձի փոխանակում եւ նոր գործարար կապեր հաստատել։

Ակբա բանկից հայտնել են, որ հանդիպման հատուկ հյուրը եղել է «Hexact» ընկերության համահիմնադիր, մարքեթոլոգ, գովազդային բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ Արմեն Ավագ Ավագյանը: Նա Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ քննարկել է «Մարդ-բրենդ» թեման, ներկայացրել՝ ինչպես է պետք բիզնես ոլորտում դիրքավորել սեփական «ես»-ն ու անձի բրենդը, ինչպես նաեւ ճիշտ ներկայանալ եւ դառնալ ավելի նկատելի։

«Այսօր մարքեթինգի թեման ավելի քան արդիական է։ Ցանկացած ընկերություն ունի դիրքավորվելու, իր վաճառքներն ավելացնելու, նոր շուկաներ ձեւավորելու եւ նոր թիրախային հաճախորդներ ներգրավելու խնդիր։ Յուրաքանչյուր թրեյնինգից հետո Ակբա Բիզնես ակումբի մասնակիցների կողմից ստանում ենք հետադարձ կապ, հարցնում նրանց իրենց ակնկալիքների մասին, թե ինչ կցանկանային լսել, ինչ են մեզանից սպասում, որպեսզի կարողանանք նրանց տրամադրել այն, ինչ ցանկանում են»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«21-րդ դարի մարքեթինգում կարեւոր է լսարան հավաքելը եւ սեփական անձի բրենդավորումը։ Լսարանի համար շատ կարեւոր է, թե ով է խոսում, ինչ եւ ինչպես։ Ողջունում եմ նմանատիպ ֆորմատով հանդիպումները, բիզնես ակումբները եւ շնորհակալ եմ Ակբային այս հնարավորությունն ինձ ընձեռելու համար։ Ինչպես ասում են, ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք։ Այս ֆորմատը հենց դրա կարեւոր նախապայմանն է»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր Արմեն Ավագ Ավագյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն է, որն այս ֆորմատով համախմբում է գործարար համայնքը՝ ստեղծելով նոր մշակույթ եւ գործընկերային հարաբերություններ։ Ֆինանսական ծառայություններից բացի բանկի համար կարեւոր է տնտեսության համար հավելյալ արժեք ստեղծելը եւ գործարարներին աջակցելը։

Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաեւ առաջիկա միջոցառումներին եւ գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։