• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

She’s Next Empowered by Visa համաշխարհային առաքելությունը` ուղղված կանանց ձեռներեցության զարգացմանը Հայաստանում

ByEditor

Apr 3, 2024

Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հարցազրույցը Banks.am-ին

– Տիկին Կիգուրաձե, Դուք ներկայացնում եք թվային վճարումների համաշխարհային առաջատարին՝ Visa-ին, որպես տարածաշրջանային մենեջեր Կովկասում: Համագործակցելով տարբեր ֆինանսական հաստատությունների հետ՝ Դուք Հայաստանում ներդրել եք բազմաթիվ նորարարական վճարային տեխնոլոգիաներ: Ձեր ջանքերը զգալիորեն զարգացրել են թվային վճարումները մեր երկրում: Վերջերս տեղեկացանք, որ Visa-ն Հայաստանում մեկնարկել է կին ձեռներեցների հզորացման գլոբալ արշավը եւ հատուկ միջոցառում է կազմակերպել այդ նպատակով: Խնդրում ենք, պատմեք այդ մասին:

– Visa-ն Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի՝ առաջ մղելով վճարումների նորարարության եւ թվային փոխակերպման գործընթացը։ Մենք գործակցում ենք Հայաստանի ֆինանսական հաստատությունների, կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ՝ ճանապարհ հարթելով երկրի անկանխիկ ապագայի համար։ Բայց Visa-ի գործունեությունն ավելին է, քան պարզապես վճարային տեխնոլոգիաների ներդրումը: Բոլոր շուկաներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք օգտագործում ենք մեր հսկայական ռեսուրսները՝ առաջ մղելու մեր առաքելությունը, այն է՝ հզորացնել դեռեւս թերսպասարկված շուկան եւ խթանել ֆինանսական ներգրավվածությունը:

Մեր ռազմավարական նպատակներից է աջակցել կանանց, որոնք ֆինանսավորում են, կառավարում եւ զարգացնում են փոքր բիզնեսները: Համաշխարհային She’s Next նախաձեռնության միջոցով, որն այս տարի մեկնարկել ենք նաեւ Հայաստանում, կին ձեռներեցներին տրամադրում ենք հմտություններ, դասընթացներ, ֆինանսավորման հնարավորություններ եւ ոգեշնչում ենք սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկությունները: