• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կտրամադրի €100 միլիոն

ByEditor

Nov 10, 2022

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով բյուջետային աջակցության Ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն €100 միլիոն վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:

Ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական ու կապիտալի շուկաների զարգացումը եւ այլն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *