• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Morgan Stanley-ն վատթարացրել է դեպի Չինաստան օտարերկրյա ներդրումների կանխատեսումը

ByEditor

Nov 10, 2022

Ամերիկյան Morgan Stanley բանկը նվազեցրել է 2023-2030 թվականներին դեպի չինական ակտիվներ օտարերկրյա ներդրողների միջոցների ակնկալվող ներհոսքի կանխատեսումը՝ կարգավորիչ եւ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով։

Ինչպես հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, բանկի տնտեսագետների զեկույցում նշվում է, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքն այս ժամանակահատվածում կկազմի տարեկան միջինում $120-200 միլիարդ՝ նախկինում ակնկալվող տարեկան $200-300 միլիարդի փոխարեն։

Օտարերկրյա ներդրումների հոսքերը ճնշման տակ են ցիկլային եւ կառուցվածքային գործոնների պատճառով, սակայն այդ ճնշումը կարող է թուլանալ, օրինակ, կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունից հրաժարվելու դեպքում, նշում են վերլուծաբանները։

«Սակայն աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ կարգավորիչ քաղաքականության վերակառուցման լույսի ներքո երկարաժամկետ կանխատեսումների նկատմամբ աճող մտավախությունները կարող են բացասական գործոն մնալ դեռ երկար ժամանակ»,- ավելացրել են նրանք:

Այս տարի չինական ֆինանսական շուկաներում օտարերկրյա ներդրումների զգալի արտահոսք է նկատվում։ Այսպես, միջազգային հիմնադրամները սեպտեմբերին ութերորդ ամիսն անընդմեջ նվազեցրել են իրենց դիրքերը չինական պարտատոմսերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *