• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Transparency International. Վրաստանի տնտեսական կախվածությունը ՌԴ-ից զգալիորեն աճել է

ByEditor

Nov 10, 2022

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, ասված է Transparency International – Georgia-ի զեկույցում. փորձագետներն առաջարկում են կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը զգուշացնում է, որ «ռուսաստանյան ապրանքների ներմուծման զգալի աճը, դրամական փոխանցումները եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում ընկերությունների հիմնումը մեծացնում են վտանգը, որ Վրաստանը կօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»:

«Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ քաղաքացիների մի մասը որոշել է երկար ժամանակ մնալ Վրաստանում։ Դրա մասին են վկայում ինչպես ընկերությունների գրանցումը, այնպես էլ վրաց-ռուսական սահմանի երկկողմանի հատման (մուտք-ելք) եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից վրացական բանկերում 10 հազար հաշիվների բացման վիճակագրությունը»,- նշում է Transparency International-ը։

«Քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկա տարիներին, Վրաստանի կախվածության աճը ռուսաստանյան տնտեսությունից վտանգավոր է նաեւ մակրոտնտեսական տեսանկյունից»,- զգուշացնում են կազմակերպության փորձագետները։

Ակնկալվում է, որ ապագայում Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները, զբոսաշրջությունից եւ առեւտրից գոյացող եկամուտները զգալիորեն կնվազեն, ինչը վնաս կհասցնի այս կախվածությանն ընտելացող Վրաստանի տնտեսությանը, ասված է զեկույցում։

Կառավարությանն ուղղված Transparency International-ի առաջարկությունների ցանկում բերված են հետեւյալ դրույթները.

– ակտիվացնել աշխատանքը բոլոր ռազմավարական գործընկերների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ,
– ռուսաստանյան շուկայի հետ աշխատող ձեռնարկություններին չտրամադրել սուբսիդիաներ պետական բյուջեից՝ դրամաշնորհներ եւ արտոնյալ վարկեր,
– ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանում բիզնես գրանցելիս ներդնել լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ՝ պատժամիջոցների տակ գտնվող անձանց եւ ընկերությունների հետ կապերը բացառելու համար։

Transparency International-ը ներկայացրել է նաեւ մի շարք թվեր, որոնք արտահայտում են այս տարվա միտումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *