Քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը։

Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հասարակության շրջանում այս առնչությամբ ընթացող ակտիվ քննարկումները։ Հայաստանի և Էստոնիայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համար առկա մարտահրավերների շուրջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *