Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղաժամ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի քննարկումը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի «աջակիցների միավորման» մասնակիցների հանդիպումից հետո:

«Պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չի եկել»,- նշել է Մակրոնը՝ ընդգծելով, որ Փարիզում կայացած հանդիպման մնացած մասնակիցները համաձայն են այս դիրքորոշմանը։

Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ նման տեսակետ են հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Շոլցը հայտարարել է, որ նախքան խաղաղության վերականգնումը պատժամիջոցների չեղարկումն անիմաստ է: Իսկ Սթարմերն անգամ հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ոչ թե պատժամիջոցների թուլացման, այլ հակառակը՝ ուժեղացման հնարավորությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *