Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը: Այս մասին տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը՝ Armenia Securities Exchange-ից դառնալով Armenia Stock Exchange։ Անվան փոփոխությունը ռազմավարական քայլ է և՛ հաճախորդների, և՛ միջազգային ու լոկալ գործընկերների համար: Այն ուղղված է միջազգային շուկաներում Հայաստանի ֆոնդային բորսայի ճանաչելիության բարձրացմանը։
Խնդրում ենք թարմացնել նոր անվանումը ձեր հաղորդակցության կապուղիներում, ներառյալ կայքում, սոցիալական մեդիայի հարթակներում և այլ հրապարակումներում, որտեղ արտացոլվում է մեր անվանումը:
Ֆիզիկական և թվային հարթակներում Հայաստանի ֆոնդային բորսայի անվանումը կթարմացվի աստիճանաբար: Գործող պայմանագրերը և փաստաթղթերը փոխոխության կարիք չունեն։
Մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը այս անցումը սահուն դարձնելու համար և շնորհակալություն ենք հայտնում շարունակական համագործակցության համար:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել 060 61 55 55 (ներքին՝ 142) կամ պատասխան նամակով ուղղել ձեր հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։