Օգոստոսի վերջին Չինաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ մեկ ամսում վաճառվել է ավելի քան 1 միլիոն էլեկտրական մեքենա։ Անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճը կազմել է 33%, ըստ Չինաստանի ուղևորատար մեքենաների ասոցիացիայի (CPCA):
Ընդհանուր առմամբ, ամռան վերջին ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 1,92 մլն մարդատար ավտոմեքենա (բոլոր տեսակի էլեկտրակայաններով): Սա տարեկան 1,1%-ով պակաս է։
Ինչպես նշում է Reuters-ը, կառավարության սուբսիդիաները նպաստել են նոր էներգետիկ մեքենաների (NEVs, plug-in հիբրիդների և մաքուր էլեկտրական մեքենաների) վաճառքի աճին: