Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։ Նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց Նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին. երեկ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը լքեց պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դա դեռ սկիզբն է: Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից ու շարքը շարունակական է լինելու՝ իջնելով ներքև»: