«Ալե´ն, բա դո՞ւ ինչպես հարստացար». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քոչարյաններին պաշտպանելու նպատակ չունեմ, բայց երբ Ալենն է խոսում այս թեմայով, չեմ կարող չարձագանքել։
Սկսենք նրանից, որ հաղթանակած Արցախի ղեկավարը, ով Տեր֊Պետրոսյանի հրավերով ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը 1996 թ֊ին, չէր կարող «բոմժ» լինել, ինչպես դա ներկայացնում են նիկոլական ժեխնյուսերը և ժեխափթիրները, որը խայտառակություն է և, չեն հասկանում, որ դրանով ծաղրում են մեզ։ Որպես անասնական զառանցանքի ապացույց, ներկայացնում են Քոչարյանների ընտանեկան լուսանկարը, որտեղ նրանք հագնված են այդ ժամանակների` 1994-95 թվականների մոդայով, ունեն այդ ժամանակներին ընդունված տեսք ու հրճվում են այդ նկարի վրա։ Հետաքրքիր է, Քոչարյանների այդ լուսանկարի վրա հրճվող անասնազանգվածն այդ նույն տարիներին ի՞նչ են հագել։ Ես ինքս, լինելով դպրոցական, Սիրիայից բերած այդ նույն «սվիտերից» եմ հագել, ինչ Սեդրակը…Հետո՞։ Ո՞րն է դրա «բոմժությունը»։
Բոլոր ղեկավարների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա և, օրինակ, Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ Գյումրին և Շիրակի մարզը թալանած տականքները հիմա Նիկոլի իշխանությունում տեղ ունեն և նույն Ալենի թիմակիցներն են, բայց Նիկոլի Ալենը սևեռված է Քոչարյանների վրա, որի կառավարման տարիներին Հայաստանի պետբյուջեն 700-800 միլիոն դոլարից հասավ 3 միլիարդ դոլարի, իսկ Քըրքորյանի շնորհիվ ահռելի աշխատանքներ կատարվեցին Հայաստանում։ Ի դեպ, նիկոլական, ժեխնյուսերը, ժեխափթիրը և անասնազանգվածը հրճվում են Քըրքորյանի անունից Քոչարյանին արևելահայերենով, իբր, գրված կշտամալի նամակի բովանդակությունից, որի տակ քոփի-փեսթով սպիտակ ֆոնին տեղադրված է Քըրքորյանի ստորագրությունը։ Ու ժեխափթիր անասնազանգվածը, հաշվի չառնելով «Լինսի» հիմնադրամից Հարութ Սասունյանի հերքումները և բացահայտումները, որ այդ նամակը կեղծիք է, այդ հիմարությունը հաճախակի տարածում ու կրկին հրճվում է։
Ալե՛ն, եթե Քոչարյանների Հյուսիսային պողոտայի տների մասին ես բարձրաձայնում, ապա չե՞ս մանրամասնի, թե նախկինում էպիզոդիկ դերերի համար «թախլա էիր տալիս», ինչպես նաև՝ գումար վաստակելու համար տեսահոլովակների և շոուների մեջ նկարվում էիր, բա այս տարիներին ինչպե՞ս հարստացար, որ ապրում ես շքեղ բնակարանում և քեզ թույլ ես տալիս հանգստանալ Միկոնոսում և այլ շքեզ վայրերում և թանկարժեք շորեր ես հագնում…
Որտեղի՞ց քեզ այդ գումարները… Կարո՞ղ է մարդկանց վրա թքող և միջնամատ ցույց տվող մորդ վաստակածն ես հաջողակ բիզնեսի մեջ դրե՞լ, թե՞ հորդ։ Հասկացար….
Ի դեպ, Ալե՛ն, եթե այդքան «տղա» կաս, հլը Գռզոյին հարցրու Երևանի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկի գիգանտ շենքը կամ կինոթատրոն «Ռոսիյան» Սիլաչիից էին բերե՞լ»։