Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարն ունի իր դժվարությունները, առաջընթացի հույս կա, բայց միաժամանակ կան խոչընդոտներ։
Այս մասին նա լրագրողներին ասել է ՀԱՄԱՍ-ի խորհրդի ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Դարվիշի և ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամների հետ հանդիպումից հետո։
«Բարձրացված հարցերի թվում էին տարածաշրջանի և, մասնավորապես, Գազայի հատվածի խնդիրները, ինչպես նաև Գազայի հատվածի դաշտում վերջին իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցությունները»,- պարզաբանել է նա։