ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ։ Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Նրանց հանդիպումը տևել է 35 րոպե, որից հետո նախագահներն առանձին ուղևորվել են Աստվածամոր տաճար՝ ներկա գտնվելու տաճարի վերաբացմանը։