Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ

Սիրիայում զարգացումները մեկնաբանել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին:

«Զինյալները Դամասկոսի արվարձաններում են: Ռուսաստանն Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով չի կարող կանգնեցնել նրանց։ Ռուսները և Ասադը կարող են վտարվել Սիրիայից: Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել այնտեղ իր ներկայությունից»,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում:

ԱՄՆ ընտրված նախագահը հավելել է. «Սիրիան ԱՄՆ բարեկամը չէ, սա մեր պատերազմը չէ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *