• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտված է. Պուտին

ByEditor

Nov 1, 2022

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչն ավարտվել է։

«Այո, իհարկե, դա արվել է իմ հրամանագրով, քանի որ այլ կերպ օրենքով հնարավոր չէ, դա արվել է ՊՆ-ի առաջարկով, և այժմ ՊՆ-ն առաջարկել է ավարտին հասցնել մոբիլիզացիոն գործունեությունը… Ես կխոսեմ իրավաբանների հետ, արդյոք անհրաժեշտ է հրամանագրով հայտարարել, որ այն ավարտված է, բայց ավարտված է։ Վերջը դրված է»,- ասել է նա։

 

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցել էր Ռուսաստանի բոլոր շրջաններում մոբիլիզացիայի ավարտի մասին։ 300 հազար մարդ զորակոչելու խնդիրն ավարտվել է. 82 հազարը ուղարկվել է հատուկ գործողության տարածք, մնացած 218 հազարը վերապատրաստվում են ուսումնամարզական հավաքներում։ Շոյգուն նաև նշել է, որ մոբիլիզացվածների թվում գործադիր իշխանությունների 1300 աշխատակից կա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *