• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սուրիկ Խաչատրյանը, կինն ու որդիները հրավիրվել են դատարան

ByEditor

Nov 1, 2022

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 1-ին` ժամը 15։00-ին, կկայանա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ու այլ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից:

 

Համաձայն հրապարակված ծանուցման՝ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը` Լորետա Բարսեղյանը, որդիները` Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, կնոջ եղբայրը` Վարդան Բարսեղյանն ու քույրը` Լուսինե Բարսեղյանը, ինչպես նաև Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը հրավիրվել են դատական նիստին մասնակցելու որպես պատասխանողներ։

 

Նշվում է, որ դատական օրենսգրքով դատարան չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նաև նրանց բացակայության պայմաններում։

 

Դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկատվության համաձայն` Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման է ենթակա ընդհանուր 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *