• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Դա չի կարող արդարացում լինել. ԱՄՆ պետդեպը՝ Ռուսաստանի կողմից հացահատիկի գործարքին մասնակցության կասեցման մասին

ByEditor

Nov 1, 2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակումը չի կարող հիմք հանդիսանալ հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու համար։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մեր տեսանկյունից և ամբողջ աշխարհի երկրների տեսանկյունից դա (նավերի վրա հարձակումը) չի կարող արդարացում լինել: Ինչ փաստարկներ էլ բերի Ռուսաստանը, հաշվի չի առնում, որ դա արգելափակում է, դժվարացնում հացահատիկի առաքումն աշխարհի այն երկրներ, որոնք դրա խիստ կարիքն ունեն»,-  ասել է Փրայսը։

 

ՌԴ ՊՆ-ն նախօրեին հայտարարել է հացահատիկի գործարքին մասնակցությունը կասեցնելու մասին։ Համապատասխան հանձնարարականներն արդեն ստացել են Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնում աշխատող ռուս մասնագետները, որտեղ ընթանում է ուկրաինական սննդամթերքի տեղափոխման վերահսկման գործընթացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *