• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բորիս Ջոնսոնը մտադիր է պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

ByEditor

Oct 20, 2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Լիզ Թրասի հրաժարականից հետո ծրագրում է կրկին պայքարել այդ պաշտոնի համար, գրում է The Times-ը։

Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ Ջոնսոնն այժմ հանգստանում է Կարիբյան կղզիներում, սակայն նա բոլոր հնարավորություններն ունի անակնկալ վերադարձի համար։ Նրանից բացի, հավանական է, որ առաջադրվեն ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նախկին ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանը և Համայնքների պալատի ղեկավար և խորհրդի Լորդ-նախագահ Պենի Մորդոնը:

Հիշեցնենք, որ Ջոնսոնը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան երեք տարի՝ 2019 թվականի հուլիսի 24-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 6-ը։

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա խոստովանել է, որ չի կարող գլուխ հանել առաջադրանքից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *