• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները լուրջ խնդիր են ամբողջ աշխարհի համար. Իսրայելի վարչապետ

ByEditor

Oct 20, 2022

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները լուրջ խնդիր են Ուկրաինայի, Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը RTVI-ին տված հարցազրույցում։

«Մենք, բնականաբար, կարծում ենք, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները լուրջ խնդիր են ոչ միայն Իսրայելի, այլեւ Ուկրաինայի, Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի համար։ Իրանը վտանգավոր ահաբեկչական պետություն է, եւ այն փաստը, որ Ռուսաստանը նրա հետ բիզնես է վարում, վտանգի տակ է դնում ամբողջ աշխարհը»,-ասել է նա։

Ռուսաստանի կողմից ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Ուկրաինայի ռազմական հակամարտությունում «բացարձակապես անընդունելի է», ասել է Լապիդը։

Նա Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես «բարդ գործընթաց»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *