• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եյսկի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել

ByEditor

Oct 18, 2022

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում եռօրա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ այն քաղաքացիների, որոնք զոհվել են ռազմական ինքնաթիռի վթարի պատճառով առաջացած հրդեհից։

Ինչպես հայտնի է, նախօրեին, ուսումնամարզական թռիչք կատարելիս, ռուսական Սու-34 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը վթարի էր ենթարկվել։ Ինքնաթիռն ընկել էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում, բնակելի թաղամասում։ 9 հարկանի շենքում, ինքնաթիռի վառելիքի բռնկման պատճառով, խոշոր հրդեհ էր առաջացել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Տուժածները 19-ն են, նրանցից 5-ը՝ երեխաներ։

Եյսկի շրջանում հոկտեմբերի 17-ից 19-ը սուգ է հայտարարվել։

Ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *