• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ուկրաինայում ուզում են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել. նոր նախագիծ

ByEditor

Oct 18, 2022

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Գերագույն ռադա է ներկայացրել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծ, գրում է kommersant.ru-ն։

Պատգամավորները նաև կորոշեն Իրանին ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու հարցը:

«Գերագույն Ռադա է ներկայացվել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու և ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու մասին որոշման նախագիծը», – գրել է Գոնչարենկոն Telegram-ում:

Պատգամավորը նաև Ռադային կոչ է արել դիմել ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև երրորդ երկրների կառավարություններին՝ կոչ անելով ճանաչել Իրանը որպես «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:

Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Սական թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հերքում են իրանական անօդաչուների առքուվաճառքի վերաբերյալ պնդումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *