• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իրանն ու Ադրբեջանը պատրաստակամ են ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժություններ անցկացնել

ByEditor

Oct 5, 2022

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատրաստակամություն են հայտնել ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև ողջունել են այդ գաղափարը, գրում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ պաշտոնյաները պայմանավորվել են նաև Իրանի և Ադրբեջանի համատեղ ռազմական հանձնաժողովի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և ռազմական փոխգործակցության բարելավման շուրջ։ Բացի դա, նրանք քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սրացումը: Այս համատեքստում իրանցի գեներալը կոչ է արել թուլացնել լարվածությունը:

Լրատվամիջոցը գրում է, որ Հասանովն ասել է, թե Բաքվի և Երևանի միջև խնդիրները կարող են կարգավորվել երկխոսության և բարեկամության միջոցով, և նշել, թե Ադրբեջանը «չի ծրագրում գրավել հայկական հողը կամ ռազմական գործողություն սկսել հայկական տարածքները վերահսկողության տակ առնելու համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *