• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը $1,75 մլրդ-ով ավելացրել են առեւտուրը ՌԴ-ի հետ

ByEditor

Oct 5, 2022

Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը 2022 թվականի յոթ ամսում $1,75 միլիարդով ավելացրել են Ռուսաստանի հետ առեւտուրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Telegram ալիքում։

«Այդ երկրներն ավելացրել են Ռուսաստանի հետ առեւտուրը $1,75 միլիարդով, ինչը կապված է վերջինիս արտահանման-ներմուծման հոսքերի վերակողմնորոշման հետ, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ շուկա՝ առեւտրատնտեսական սահմանափակումների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում:

«ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առեւտրի ամենամեծ ծավալներն ավելացրել է Հայաստանը։ Այս ֆոնին ԵԱՏՄ մասնաբաժինն իր առեւտրի արժեքում 2022 թվականի հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 2,7 տոկոսային կետով՝ մինչեւ 34,6%»,- պարզաբանել են ԵՏՀ-ում։

Նշվում է նաեւ, որ Եվրասիական տնտեսական միության փոխադարձ առեւտրի 45%-ը բաժին է ընկել Հայաստանին, Ղազախստանին եւ Ղրղզստանին։ «2022 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է $2 միլիարդով կամ 11,3 %-ով»,- նշել են ԵՏՀ-ում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *