• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել գազի դիմաց վճարումները

ByEditor

Oct 5, 2022

Թուրքական Botas պետական նավթագազային ընկերությունը Ռուսաստանին խնդրել է հետաձգել գազի դիմաց վճարումների մի մասը՝ էներգակիրների գների բարձրացումից տնտեսական վնասը մեղմելու համար։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Bloomberg-ի իրազեկ աղբյուրները։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ երկիրը փորձում է հետաձգել վճարումները մինչեւ 2024 թվականը։

Դեռեւս պարզ չէ՝ արդյոք այս հարցի շուրջ բանակցությունները կհանգեցնեն երկրների միջեւ վերջնական համաձայնության, նշում են գործակալության աղբյուրները։ Botas-ն ու «Գազպրոմ»-ը հրաժարվել են մեկնաբանություններից: «Գազպրոմ»-ի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան դեռ պաշտոնապես չի դիմել ռուսաստանյան ընկերությանը։ Աղբյուրն ասել է, որ «Գազպրոմ»-ը չի քննարկի հետաձգման հարցը, քանի դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի ուժեղ կախվածությունը ՌԴ էներգակիրների ներմուծումից ճնշում է գործադրում լիրայի փոխարժեքի եւ երկրի բյուջեի վրա։ Թուրքական լիրան դոլարի նկատմամբ 2022 թվականին արժեզրկվել է ավելի քան 28%-ով, իսկ օգոստոսին առեւտրի դեֆիցիտն ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչեւ $11,2 միլիարդ, գրում է գործակալությունը։

Միաժամանակ, վճարումների հետաձգման շուրջ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի ֆոնին, ըստ որի՝ վերջինս գազի դիմաց իր պարտավորությունների 25%-ը վճարում է ռուբլով։ Պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս օգոստոսի սկզբին էին պայմանավորվել ռուսաստանյան գազի դիմաց Թուրքիայի կողմից ռուբլով վճարումը սկսելու շուրջ։ Bloomberg-ը գրել էր, որ Էրդողանը մտադիր է նաեւ 25% զեղչ խնդրել ՌԴ գազի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *