• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կարեւորվել է ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով գնագոյացման հեռանկարը

ByEditor

Oct 4, 2022

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է ոչ միայն հաշվարկներն, այլեւ գնագոյացումը կատարեն ազգային արժույթներով։

«Անհրաժեշտ է նաեւ գնագոյացումն իրականացնել ազգային արժույթներով։ Արժույթը պետք է լինի ոչ միայն վճարման միջոց, այլեւ արժեքի չափիչ։ Այս իրավիճակում, երբ գները կձեւավորվեն ազգային արժույթներով, դրանց փոխարժեքների տատանողականությունն այսքան վնաս չի պատճառի, ուստի մենք կարծում ենք, որ դա պետք է արվի»,- Մյասնիկովիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա կարծում է, որ ԵԱՏՄ շրջանակում հնարավոր է համապատասխան համաձայնության գալ։ «Այս հարցի շուրջ կողմերը մեզ արդեն լսել են, եւ ես հավատում եմ, որ մենք որոշակի համաձայնության կգանք, որը նաեւ կնախատեսի գնագոյացում ազգային արժույթներով»,- ասել է Մյասնիկովիչը։

Նրա խոսքով՝ այս հարցում հատկապես հաջող են աշխատում Բելառուսն ու Ռուսաստանը եւ «համագործակցության այս մակարդակն օրինակ է ծառայում այլ պետությունների համար»։

Ավելի վաղ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել էին աստիճանական անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Նշվել էր, որ փոխադարձ առեւտրի արդեն 74%-ն իրականացվում է ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *