• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բայդենը պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար. ԶԼՄ-ներ

ByEditor

Oct 4, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրավապաշտպան եւ հեռուստահաղորդավար Ալ Շարփթոնի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է ընտրվել երկրորդ ժամկետով, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Նշվում է, որ Բայդենն այդ մասին ասել էր սեպտեմբերին, ինչի մասին Շարփթոնն ասել էր ավելի ուշ իր հասարակական կազմակերպության աշխատակիցներին։

Ըստ կազմակերպության աղբյուրի՝ Բայդենն ասել է. «Ես պատրաստվում եմ դա նորից անել… պատրաստվում եմ»:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մինչ այդ, ինքը՝ Բայդենը, ձեռնպահ է մնացել իր թեկնածության առաջադրման վերաբերյալ այդպիսի հայտարարություններից՝ չնայած նրան, որ նրա կողմնակիցները խոսում էին դրա մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *