Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ օրակարգային հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *