Հայտարարվել է Ուկրաինային տրամադրվելիք կասեցված ԱՄՆ ռազմական օգնության չափը

Միացյալ Նահանգները կասեցրել է Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի և զինամթերքի հատկացումը, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն՝ խոսքը զենքի մասին է, որը գտնվում է ինչպես առաքման, այնպես էլ պատվերի փուլում։ Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է մարտի 3-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի և ազգային անվտանգության հարցերով նրա ավագ խորհրդականների մի շարք հանդիպումներից հետո։

Հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան կողմը չի վստահեցվել, որ Ուկրաինան բարեխիղճ հանձնառություն է դրսևորել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *