Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է, այս մասին հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է տոտալ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ 2025 թվականի փետրվարից արդեն իսկ իրականացվում է քրեական հեռակա վարույթ, ուստի Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է:
Այս և այլ հարցերի շուրջ ավելի մանրամասն կներկայացնեմ հարցազրույցի ընթացքում՝ 2025 թվականի մարտի 6-ին»,- ասվում է հայտարարությունում։