Եթե գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփե՛ք այդ ինքնաթիռը․ Սիմոնյան

Եթե ՀՀ որևէ զինվորական գնում է սահման, և հարց պետք է կանգնի իր կյանքի, գերի ընկնելու ու Հայաստանի Հանրապետության, պատասխանը միանշանակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Զինվորականը, որ գնում է բանակ, մտածո՞ւմ է՝ Հայաստանը պետք է վերանա, ինքը պետք է վերադառնա, առողջ լինի։ Երբ որ ես բանակում ծառայել եմ, գնացել կանգնել եմ պոստ՝ իմանալով, որ ես կարող է չվերադառնամ, ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի քաղաքացու համար, այլ գլոբալ առումով Հայաստանի համար։ Զինվորականներն այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով պաշտպանեն Հայաստանի շահերը»,– ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի շահն ավելի բարձր է, քան անհատական իր շահը։

«Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը՝ վայրկյան անգամ չմտածելով»,– հավելեց Սիմոնյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *