Զելենսկին իր դիրքորոշումն ավելի հաճախ է փոխում, քան կանաչ շապիկները. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում «իր դիրքորոշումն ավելի հաճախ է փոխում, քան կանաչ շապիկները»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարող եմ միայն հաստատել մեր դիրքորոշումը (Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ – խմբ․), քանի որ այն չի փոխվել՝ ի տարբերություն ձեր նշած կերպարի (Զելենսկու – խմբ․) դիրքորոշման, որն այն շատ ավելի հաճախ է փոխում, քան կանաչ շապիկները»,- նշել է նախարարը։

Մինչ այս Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի հետ, սակայն ռազմական գործողությունները կդադարեն միայն այն դեպքում, եթե արդյունքը գոհացնի Ռուսաստանի Դաշնությանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *