Հարց Ֆրանսիայի դեսպանին՝ բա որ Արցախն Ադրբեջան էր 1991թ.-ից, Օլանդն ու Սարկոզին ի՞նչ հայտարարություններ էին անում. Շարմազանով

«Два в одном» է անում ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը՝ փաստաբանություն է անում և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ իր նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ է 2022 թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

«Քանի որ դեսպանի ղեկավարը եղել է այդ գործընթացի հովանավորներից մեկը, հետևաբար դեսպանը փորձում է Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել Արցախը հանձնողի պիտակը և արդարացնել իր ղեկավարի միջնորդական գործունեությունը։ Դա քաղաքական տգիտություն է՝ Ալմա-Աթայի հռչակագրում նման բան չկա։ Եթե 91–ին Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը ճանաչված էր Ադրբեջանի կազմում, ապա հարց դեսպանին՝ Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին և Օլանդը 2009, 2013 թվականներին 5 հայտարարություն ինչի՞ մասին էին անում»,– նշեց Շարմազանովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *