Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանն աշխատում է Նիկոլի իշխանությունը պահելու համար. Աննա Մկրտչյան

Ես տարիներ շարունակ կասկածներ ունեմ, որ Հայաստանում Ֆրասնիայի դեսպանը գործում է ոչ թե հայ–ֆրանսիական երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, դրանք զարգացնելու և այդ եղբայրական ժողովուրդների երկար տևած պատմամշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար, այլ գործում է այստեղ՝ Նիկոլի իշխանությունը պահելու և երկարաձգելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ցավում եմ, բայց իմ կասկածներն, ըստ էության, փարատվում են ու կարող են վերածվել պնդման, ինչը շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ հայ–ֆրանսիական հարաբերությունների վրա, որովհետև չեմ կարծում՝ Ֆրանսիայի դեսպանի համար հասանելի չեն այն իրողությունները, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին»,– նշել է նա։

Մկրտչյանը հիշեցրել է եվրոպացի նախկին պաշտոնյա Ժոզեպ Բորելի խոսքերը, որը, ըստ պատգամավորի, ասել էր․ «Նիկոլն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *