Մահացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը, հայտնում է Ռուսատանում հայերի միությունը։
Կնյազչյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 29-ին Կիրովաբադում։ 1977 թվականին Կնյազչյանը նշանակվել է Ռազմական խորհրդի անդամ և նավատորմի հրամանատարի տեղակալ։ 1989 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել նավատորմի լոգիստիկայի շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ կազմակերպչական, մոբիլիզացիոն և կադրային աշխատանքների համար։ 1993 թվականին նա հրաժարական է տվել։
1993 թվականից զբաղվել է վետերանների խնդիրներով։ 2002 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ։