Ռուսաստանը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի հետ, սակայն ռազմական գործողությունները կդադարեն միայն այն դեպքում, եթե արդյունքը գոհացնի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։