Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է «կրիտիկական» մնալ, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վատիկանը:
88-ամյա պոնտիֆիկոսը «ավելի վատառողջ է, քան երեկ» և արյան փոխներարկում է ստացել, ասվում է հայտարարության մեջ։
Հազղորդվում է, որ արյան փոխներարկումն անհրաժեշտ է համարվել թրոմբոցիտների ցածր մակարդակի պատճառով:
«Սրբազան Հոր վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Սրբազան հայրը գիտակից վիճակում է և օրն անցկացրել է աթոռի վրա, «թեև նրա համար ավելի դժվար է եղել, քան երեկ»։
Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ուներ, դրանից հետո նրա մոտ երկու թոքերում էլ թոքաբորբ է ախտորոշվել: