«Իրենց վերջին խռխռոցն է, ասում եմ՝ հստակ տիրապետելով տեղեկատվության։ Փորձում են ներկայացնել, թե իբր իրենց աթոռն անսասան է, բայց այդպես չէ»,– այս մասին հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռի հրապարակումից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այս հալածանքները վերջ են գտնելու մի օր։ 7 տարի է՝ իշխանության են, բայց վերջին շրջանը ցույց է տալիս, որ հասել են քաղաքական մահվան դուռը։ Այս մարդիկ պետության, ժողովրդի ու իմ անձնական թշնամիներն են: Նրանք գողացել են մեր բոլորի կենսագրությունը: Այս մասին է խոսում Էդգար Ղազարյանը»,- ասաց Բագրատ Սրբազանը։