Ռուսաստանն իր նպատակներին հասնում է իր զինվորականների շնորհիվ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ձեր ջանքերի շնորհիվ մենք հասնում ենք մեր նպատակներին, երկիրը հպարտանում է ձեզնով, ձեր սխրանքներով, հայրենիքի պաշտպանության գործում ձեր ավանդով»,- պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է պետության ղեկավարը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։ Երկրի ղեկավարը «Ոսկե Աստղ» է նվիրել 11 զինվորականների։