Վրաստանը կանխել է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի կառավարությանը հաջողվել է կանխել Ռուսաստանի դեմ Վրաստանում «երկրորդ ռազմական ճակատի» բացումը, չնայած հակառակորդների ջանքերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վրաստանի կառավարությունն ամեն ինչ արեց մեր երկրում խաղաղությունը, երկրի անվտանգությունը պահպանելու համար: Այս պայքարում մենք հաջողության հասանք, չնայած այն բանին, որ հսկայական ջանքեր են գործադրվել Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ: Եղել են ուղղակի պահանջներ, կոչեր, ուղիղ համակարգում արմատական ​​ընդդիմության հետ, բայց 1921 թվականի սցենարը չկրկնվեց Վրաստանում, և դա վրացական կառավարության վաստակն է»,- ասել է նա:

Կոբախիձեն նախկինում բազմիցս հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լիներ իշխանության, Վրաստանն արդեն ներգրավված կլիներ ռազմական հակամարտության մեջ, քանի որ նրանք ցանկանում են «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *