Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։
«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- պատմել է նա։
Սեդրակյանի խոսքով, քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։