Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի կենտորնական խաղում՝ «Միլանը» «Սան Սիրոյում» մարտական ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (1։1):
«Ռոսոներիի» 45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Ռեյնդերսի հայրենակից Ստեֆան դե Վրայը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությոինից։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 76 րոպե անցկացրեց «Ներաձուրիի» կազմում։
Այս խաղից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրեց 35-ի ու այժմ 8-րդն են։ «Ինտերը» 51 միավորով 2-րդն է։