• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Յելեն. Ուժեղ դոլարը ճնշում է գործադրում որոշ երկրների տնտեսությունների վրա

ByEditor

Jul 30, 2022

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը դոլարի ամրապնդման պատճառով նախօրեին մտահոգություն է հայտնել համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում նրան հարցրել են՝ արժե՞ մտահոգվել այլ արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի բացասական հետեւանքներից։

«Դոլարի զգալի ամրապնդում է տեղի ունեցել։ Կարծում եմ, դա մասամբ պայմանավորված է ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջեւ տոկոսադրույքների տարբերությամբ, քանի որ սկսել ենք ավելի արագ խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Սա կապիտալի ներհոսք է առաջացրել դեպի Միացյալ Նահանգներ, ինչը բարձրացրել է դոլարի փոխարժեքը»,- Յելենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Ինձ մտահոգում են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկն արդեն մի քանի անգամ վատթարացրել են իրենց կանխատեսումները։ Ուժեղ դոլարը ճնշում է գործադրում որոշ [զարգացող] երկրների տնտեսությունների վրա, հատկապես, երբ կա դոլարով արտահայտված պարտք, որն ավելի դժվար է դառնում մարելը: Այսպիսով, տոկոսադրույքների աճը, դոլարային ուժեղ միջավայրը կարող են ճնշում գործադրել աշխարհի այլ մասերում»,- ընդգծել է Յելենը: Նրա խոսքով՝ «աշխարհում գնալով շատանում են այն երկրները, որոնք կարող են բախվել պարտքային ճգնաժամի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *