Չինաստանի կառավարությունը դիտարկում է $5,4 տրիլիոն արժողությամբ հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը ներքին շուկայում սպառումը խթանելու համար:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Ծրագրի համաձայն՝ վարկառուները կկարողանան վերանայել իրենց հիփոթեքային պայմանները մինչեւ 2025 թվականի հունվար։ Բացի այդ, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ նրանց հնարավորություն կտրվի հիփոթեքային վարկի վերաֆինանսավորում ստանալ ոչ թե վարկը տրամադրած, այլ ուրիշ բանկից։
Չինաստանի անշարժ գույքի շուկան ճգնաժամի մեջ է 2021 թվականի վերջից, երբ երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Evergrande-ը, դեֆոլտ հայտարարեց իրացվելիության պակասի պատճառով: Դա հանգեցրեց ոլորտում մի շարք խոշոր նախագծերի սառեցմանը, վաճառքների եւ ներդրումների անկմանը: