Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարել է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։
Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL — Accor Live Limitless գլոբալ հավատարմության ծրագրի միջոցով:
Հիմնադրվելով 1948 թվականին՝ Mövenpick-ը շվեյցարական ռեստորանային ոլորտում առաջամարտիկ դարձավ, ապա զարգացավ՝ դառնալով պրեմիում դասի միջազգային հյուրանոցային ապրանքանիշ, որի հիմքում ընկած է ինքնատիպ խոհարարական գերազանցությունը: Այսօր այդ նույն ստեղծարար հյուրընկալությունը տիրում է աշխարհի ավելի քան 125 հյուրանոցում, որտեղ խոհանոցը հանդիսանում է որպես մարդկային կապերը խթանելու, ստեղծագործական ոգեշնչման և դրական փոփոխությունների անկյունաքար: Հյուրանոցներն ամբողջ աշխարհում հնարավորություն են տալիս հյուրերին վայելել ընտանեկան կարևոր պահերը, ոգեշնչող գործնական շփումներն ու հաճելի պահերը:
«Հայաստանն առաջարկում է հարուստ մշակույթ, հիանալի բնություն և համաշխարհային մակարդակի հյուրընկալություն, որոնք երկիրը դարձնում են կատարյալ վայր՝ ընդլայնելու մեր Mövenpick ապրանքանիշը, քանի որ Mövenpick-ը շարունակում է տպավորիչ քայլեր անել ավելի լայն տարածաշրջանում»,-ասաց Accor-ի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆը՝ վերահաստատելով Հայաստանում ընդլայնվելու և ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար երկրի ներուժը ընդգծելու հանձնառությունը: