ԵՄ-ի կողմից Կիևին 1,4 միլիարդ եվրոյի հատկացումը ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից անօրինական է և կունենա հետևանքներ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սրանք անօրինական գործողություններ են։ Դրանք միանշանակ իրավական հետեւանքներ կունենան»,- լրագրողներին ասաց նա։
ԵՄ-ում տեղի ունեցող ռուսական միջոցների անօրինական օտարումը, ըստ էության, գողություն է, ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիության ներկայացուցիչ Ժ. Բորելը հայտնել էր, որ Ռուսական սառեցված ակտիվներից 1,4 մլրդ եվրո է փոխանցվել Ուկրաինային և այդ երկրին զենք մատակարարող երկրներին: