Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնում է, որ ԵՄ-ն սկսել է ռուսական սառեցված ակտիվներից ստացած եկամուտները փոխանցել Ուկրաինային կամ այդ երկրին զենք մատակարարող այլ երկրներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին-ին:
Նրա խոսքով1,4 մլրդ եվրո արդեն ուղարկվել է Ուկրաինա և ԵՄ պետություններ զենքի մատակարարման համար: Ըստ Բորելի
Եվրամիությունը փոխել է Ուկրաինային զենքով ապահովելու մարտավարությունը. նախկինում ԵՄ-ն փոխհատուցում էր երկրներին արդեն վճարված մատակարարումների համար, այժմ կլինի նախնական ֆինանսավորում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։