Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված ավելի քան 6 միլիարդ եվրո եկամուտները, որոնք պետք է փոխանցվեին Ուկրաինային, մնում են արգելափակված՝ Հունգարիայի վետոյի պատճառով։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«6 միլիարդ եվրո Ուկրաինայի համար մնում է սառեցված հաշվում (Եվրո Խաղաղության հիմնադրամի հաշիվ – Խմբ.) ԵՄ մեկ երկրի վետոյի պատճառով», – ասել է նա լրագրողներին:
Բորելի խոսքով՝ հասույթը կուղարկվի Ուկրաինա, ինչպես նաև Եվրամիության երկրներ, որոնք ապագայում կշարունակեն զենք մատակարարել Կիևին։
Ավելի վաղ այդ կարիքների համար արդեն հատկացվել էր 1,4 միլիարդ եվրո։