Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը։
«Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։